ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ինչու՞ է 17.3 տոկոս անկում գրանցած կառավարությունը պաշտոնավարում»

«Ինչու՞ է 17.3 տոկոս անկում գրանցած կառավարությունը պաշտոնավարում»
17.09.2013 | 17:50

«Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային վիճակագրությունը ահռելի տարբերություններ է տալիս հայրենի ԱՎԾ տվյալների հետ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետի խոսքով ինքը փաստեր է ներկայացրել ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին, որոնք փաստում են 2008-2012թթ. ՀՀ տնտեսական անկման մասին: Բագրատյանը ՀՀ ԱՎԾ-ն անվանել է «ոչ թե ինֆորմացիայի, այլ դեզինֆորմացիայի ծառայություն»: Ըստ Հրանտ Բագրատյանի վերլուծության` 2000-2012թթ. ժամանակահատվածի համար ՀՀ ԱՎԾ-ն ցույց է տվել տնտեսության «լուրջ աճ»: «Բացառությամբ 2009-2010 թվականների, մնացած տարիներին ՀՀ-ում արձանագրվել է բարձր աճ (տարեկան 10, 12, 13.7տոկոս և այլն): Այնպես, որ Համաշխարհային բանկի տվյալներով 2012-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 162 տոկոսը: Վրաստանում այդ ցուցանիշը 78 տոկոս է, իսկ ՌԴ-ում` 108 տոկոս»,- գրում է Բագրատյանը: Վերջինս ԱՎԾ պետին հարցրել է, թե եթե մեր տնտեսությունը այդքան արագ է աճում, ինչու ենք իրականում հետ Վրաստանից և Ռուսաստանից: Ասվում է, որ «1990-ին, երբ դեռ մի երկրի կազմում էինք, բնակչության մեկ շնչի հաշվով ազգային եկամուտը (ԱԵ) Ռուսաստանում եղել է 4351 ռուբլի, Հայաստանում` 2954 ռուբլի, Վրաստանում`2749 ռուբլի»: Հրանտ Բագրատյանը եզրակացնում է. «Եթե մենք 1.5 անգամ արագ ենք զարգացել, քան` Ռուսաստանը (1.62 : 1.08= 1.5), ապա մեր ապրելակերպով պետք է հավասարված լինեինք Ռուսաստանին ու դեռ մի բան էլ ավելին, իսկ Վրաստանից ավելի լավ պիտի լինեինք 2.5 անգամ»: Իրականում, ըստ պատգամավորի, 2012-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՌԴ-ն 14037 դոլար է, Վրաստանը` 3508 դոլար, Հայաստանը` 3338 դոլար: Համաշխարհային բանկը առկա հակասությունը նկատի ունենալով «2012-ին վերահաշվարկ է կատարել ետ` մինչև 1990 թվականը և հայտարարել, թե ՀՀ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 637 դոլար, Վրաստանինը` 1611 դոլար, Ռուսաստանինը` 3485 դոլար»: Հրանտ Բագրատյանը նշում է, որ 1990-ին չկար, չէր կիրառվում ՀՆԱ, սակայն «ԱԵ-ն ու ՀՆԱ-ն միևնույն կարգի ցուցանիշներ են»` չնչին տոսկոսային տարբերությամբ: Եվ խնդիրը ոչ թե գնահատման ձևի տարբերությունն է, այլ հենց ցուցանիշների միտման: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների գործող կառավարության գործունեության հինգ տարիներին Հայաստանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008-ին 3917 դոլարից 2012-ին հասել է 3338 դոլարի: «Ու՞ր ձեր աճը, և ի՞նչ իրավունք ունի նման` 17.3 տոկոս անկում ցույց տված կառավարությունը շարունակել պաշտոնավարել»,-հարցնում է Բագրատյանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ